Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Էդուարդ Շարմազանով. «Իշխանությունը նախագահի մակարդակով ցույց տվեց, որ իշխանության գործիքը ոչ թե կոնֆրոնտացիան է, այլ երկխոսությունը»

Էդուարդ Շարմազանով. «Իշխանությունը նախագահի մակարդակով ցույց տվեց, որ իշխանության գործիքը ոչ թե կոնֆրոնտացիան է, այլ երկխոսությունը»
12.11.2014 | 16:58

Պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը անդրադարձավ կառավարությանը ոչիշխանական ուժերի ներկայացրած 12 պահանջներին, իշխանությունը այս գործընթացը իբրև փոխզիջո՞ւմ է դիտարկում, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե խնդիրը փոխզիջումը չէ, Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ ցույց է տալիս, որ գործելու մեկ միջոց կա՝ երկխոսություն և համագործակցություն. «Իշխանությունը նախագահի շուրթերով, նախագահի մակարդակով ցույց տվեց, որ իշխանության գործիքը ոչ թե կոնֆրոնտացիան է, այլ երկխոսությունն է, հանդուրժողականությունն է, համագործակցությունն է, ընդհանուր եզրեր գտնելն է և որևէ դեպքում կամուրջներ չայրելն է»։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ